ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԴՊՐՈՑ
ՀԱՅԵՐԵՆ–ԱՆԳԼԵՐԵՆ ՎԿԱՅԱԳՐՎԱԾ
ԴԱՏԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆԻՉ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ԴԱՐՁԻ՛Ր
ՀԱՅԵՐԵՆ–ԱՆԳԼԵՐԵՆ ԴԱՏԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆԻՉ

LA Institute of Translation and Interpretation
2975 Wilshire Blvd. #205
Los Angeles CA 90010
Phone: 213-477-8118
Fax: 213-385-7784

Կալիֆորնիա նահանգը տարին երկու անգամ քննություններ է կազմակերպում դատական, բժշկական և վարչական լսումների թարգմանիչներ վկայագրելու նպատակով։

Լոս Անջելեսի գրավոր և բանավոր թարգմանության ինստիտուտը (L.A. Institute of Translation and Interpretation) նահանգի կառավարության կողմից երաշխավորված է շնորհելու գրավոր և բանավոր թարգմանության ոլորտում մագիստրոսի աստիճան, ինչպես նաև բանավոր և գրավոր թարգմանչի միամյա վկայական։ Թարգմանիչներ պատրաստող այս դպրոցը, որը գտնվում է Լոս Անջելեսի դաունթաունի հարմարավետ անկյուններից մեկում, մետրո կայարանին կից, առաջարկում է հաջորդական, տեսողական և համաժամանակյա թարգմանության, ինչպես նաև արաբերենի, հայերենի, ճապոներենի, կորեերենի, մանդարինի և իսպաներենի դասընթացներ, որոնք կօգնեն Ձեզ դառնալու դատական, բժշկական և վարչական (ադմինիստրատիվ) լսումների համար վկայագրված թարգմանիչ Կալիֆորնիա նահանգում։

Մանրամասն տեղեկությունների համար կապվեք Լոս Անջելեսի բանավոր և գրավոր թարգմանության ինստիտուտի հետ։ Այս թարգմանչական դպրոցը Ձեզ կնախապատրաստի հայերեն–անգլերեն և անգլերեն–հայերեն դատական թարգմանչի քննությանը, որը դուք կհանձնեք մեծ հաջողությամբ շնորհիվ դասավանդման մեր երկար փորձառության և Ձեր տքնաջան աշխատանքի։

Տաս շաբաթ տևողությամբ հայերեն–անգլերեն թարգմանչական դասընթացները կսկսվեն 2007 թ. հոկտեմբերի 22–ին։

Երկուշաբթի ժ. 7-10 հաջորդական թարգմանություն (բաց դռներ)
Հինգշաբթի ժ. 7-10 տեսողական թարգմանություն

Կալիֆորնիա նահանգում հայերեն–անգլերեն վկայագրված դատական թարգմանիչ դառնալու նպատակով դասընթացներին գրանցվելու մասին մանրամասն տեղեկությունների համար.
Այցելեք մեր վեբ կայքը՝
www.latranslation.com
Զանգահարեք՝ (213) 477-8118
Կամ եկեք մեր գրասենյակ՝
L.A. Institute of Translation and Interpretation
2975 Wilshire Blvd. #205
Los Aangeles, CA 90010 (Wilshire և Virgil փողոցների խաչմերուկում)
Հեռ.՝ (213) 477-8118
Ֆաքս՝ (213) 385-7784
 

All contents copyright © Los Angeles Chinese Learning Center, unless otherwise noted. Website Hosting and Marketing